Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ԱԱԾ տնօրեն է նշանակել Արմեն Աբազյանին։ Որոշումը ստորագրվել է այսօր՝ հունվարի 12-ին։
Հիշեցնեն, որ նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխություններով ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակելու և ազատելու է ՀՀ վարչապետը։
Բացի այդ, նշված փոփոխություններով ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանում են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք, Ազգային անվտանգության ծառայության առաքելության, գործառույթների և նպատակների պատշաճ իրականացումն ապահովելու համար հստակեցվել է նաև, որ ԱԱԾ տնօրենի և տեղակալների կողմից զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորություն է տրվելու:
Comments