top of page

ԱԱԾ-ն՝ «Apple»-ի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսները գաղտնալսելու մասին


ree

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում դիմումներ կամ ահազանգեր չեն ստացել՝ «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներից իրենց հեռախոսների նկատմամբ հաքերային հարձակում իրականացնելու վերաբերյալ: Այդ մասին նշել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:


«Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսներ «Pegasus» տեսակի ծրագրի միջոցով հնարավոր ներթափանցման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ առկա չեն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ»,-ասված է ԱԱԾ-ի տրամադրած պատասխանում:


ԱԱԾ-ն նաև հավելել է, որ տարբեր տեսակի հաքերային հարձակումների կանխարգելման համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր հանրության շրջանում մեդիագրագիտության ցուցանիշի բարձրացման:

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page