top of page

Հայտնի են ԱԱ-2022 ընտրական մրցաշարի Եվրոպական գոտու փլեյ-օֆֆի մասնակիցները


ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի Եվրոպական գոտու խմբային փուլի ավարտից հետո հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։ Դրանք են Ռուսաստանի, Շոտլանդիայի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ուելսի, Թուրքիայի և Ուկրաինայի ընտրանիները, ինչպես նաև Չեխիայի և Ավստրիայի հավաքականները՝ Ազգերի Լիգայից։


12 հավաքականները փլեյ-օֆֆում կբաժանվեն երեք քառյակների, յուրաքանչյուր քառյակի հաղթողը, այսինքն՝ ընդհանուր թվով 3 հավաքական, ձեռք կբերի ԱԱ-2022-ի ուղեգիր։ Նշենք, որ խմբերում հանդիպումները կանցկացվեն ոչ թե խմբային փուլի սկզբունքներով այլ՝ կիսաեզրափակչով և եզրափակչով։ Այսինքնյուրաքանչյուր խմբում վիճակահանության արդյունքով կձևավորվի երկու զույգ, դրանց հաղթողները կմրցեն միմյանց հետ և այս դիմակայության հաղթողն էլ կնվաճի ուղեգիրը:


Փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 26-ին։ Կիսաեզրափակիչները կկայանան 2022 թվականի մարտի 24-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 29-ին։

Comentários


1/483

LATEST NEWS​​

bottom of page