Մեքենան բախվել է ծառին. 41-ամյա վարորդը մահացել է
«Հունվարի 28-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Թանանյանը, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Comentários