top of page

Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

  • Nov 20, 2022
  • 1 min read


Դեկտեմբերի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարահի 13-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի մոտ, բախվել են BYD և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։


Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ հարվածի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:


Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբից 1 մարտական հաշվարկ: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page