Մերկասառույցի պատճառով Volkswagen-ը բախվել է գազատար խողովակներին և հայտնվել ձորակում
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում մերկասառույցի պատճառով Volkswagen մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակների հենասյուներին և հայտնվել ձորակում՝ ջրատար բետոնե հատվածի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:




























































Comments