top of page

Արմավիրում Opel-ը բախվել է էլեկտրասյանը՝ տապալելով Մեծամորի քաղաքապետի թեկնածուի գովազդային պաստառը


ree

Նոյեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմանում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը։


Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:


Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի ինքնությունը: Աղբյուրը նաև հայտնում է, որ երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածու Վահրամ Խաչատրյանի մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր» գրառմամբ:

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page