top of page

Տավուշում Ford-ն ու Opel-ը ճակատ-ճակատի են բախվել․ կա վիրավոր



Փետրվարի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Զորիկ Ավագյանի վարած Ford մակնիշի և Երևանի բնակիչ, 62-ամյա Մելիք Ջանվելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։


Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել նշված կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page