top of page

ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ ՄԵԶ ԵՒ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ


Գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները, կարծելով, թե 21-րդ դարում աշխարհը դարձել է անվտանգ, դադարել էին լուրջ վերաբերվել իրենց իսկ պաշտպանական կարիքներին: Նրանք շատ ավելի քիչ ֆինանսական միջոցներ էին տրամադրում իրենց ռազմարդյունաբերական համալիրներին, քան անհրաժեշտ էր՝ համոզված լինելով, որ վտանգի դեպքում օգնության կհասնի Միացյալ Նահանգների բանակը: Նույնիսկ անձնական հանդիպումների ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքը, թե Միացյալ Նահանգները մտադիր չէ կատարել օգնության հասնելու ՆԱՏՕ-ի իր պարտավորությունը, չէր սթափեցնում նրանց:

Սակայն Եվրոպայում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում ծավալված պատերազմներն ու Դոնալդ Թրամփի վերընտրման հնարավորությունը ստիպել են վերանայել այդ երկրների վերաբերմունքն իրենց պաշտպանողականության հանդեպ: 

Ֆրանսիայի դեպքում համբերության բաժակը լցրած վերջին կաթիլը համընկավ Ադրբեջանի ղեկավարության հոխորտանքների հետ: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն երեկ հայտարարեց, որ երկրի ռազմարդյունաբերական համալիրը փոխադրվում է ռազմական ռելսերի վրա:

Դա աչքալուսանք է մեզ եւ սառը ցնցուղ Բաքվի համար: Մինչ այժմ Կիեւին զենք տրամադրող Փարիզը հնարավորություն չուներ առանց իր պաշտպանողականությունը թուլացնելու միաժամանակ զինել թե՛ Կիեւին, թե՛ Երեւանին: Շուտով, երբ Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համալիրը սկսի գործել կրկնապատիկ, եռապատիկ հզորությամբ, Փարիզը, հուսով ենք, կկարողանա արդիական զինատեսակներով զինել նաեւ մեր բանակը: Եվ այդ զինատեսակները կլինեն շատ ավելի արդյունավետ ու արդիական, քան ադրբեջանական բանակի ունեցածներն են:

Գրիգոր Էմին-Տերյան


Commentaires


1/470

LATEST NEWS​​

bottom of page