top of page

Դատապարտյալին բերված սառնարանից հայտնաբերվել է հինգ տասնյակից ավելի բջջային հեռախոս

  • Nov 20, 2022
  • 1 min read


Փետրվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ. Մ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Ղ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:


Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 55 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 մարտկոց և 3 USB լար: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից:

 
 
 

Comments


1/511

LATEST NEWS​​

bottom of page