top of page

Ո՞վ է նախագահի աշխատակազմի նոր ղեկավարը



Ալեն Սիմոնյանն այսօր նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել: Ճիշտ է, հրամանագիրը ՀՀ նախագահի անունից է, բայց ամեն դեպքում տեղին է հիշեցնել, որ նա ընդամենը 1-1.5 ամսով է նախագահի պարտականությունները կատարում:


Աշխատակազմի ղեկավար նշանակված Դավիթ Առաքելյանի անունը առանձնապես ոչինչ չասաց լայն հանրությանը, և մարդիկ արդարացիորեն չէին հասկանում՝ ով և ինչ արժանիքների համար է նշանակվել այդ բարձր պաշտոնում:

ՔՊ-ամերձ շրջանակների համար, սակայն, ամեն բան պարզ էր ու հասկանալի: Հենց այդ շրջանակներից 168.am-ին տեղեկություններ հասան, որ Դավիթ Առաքելյանը Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի մտերիմն է, իրենց լեզվով՝ բոյֆրենդը:


Իսկ սա ՔՊ-ականների համար բավականին ծանրակշիռ փաստարկ է: Ցանկացած բարձր պաշտոնի նշանակվողը պետք է լինի որևէ ՔՊ-ականի կամ հարազատ-ազգական-բարեկամ, կամ խնամի, ընկեր, բոյֆրենդ, հարևան, կամ էլ որևէ կերպ իրենց հետ կապված անձ, ծայրահեղ դեպքում՝ գոնե քայլած:

Comentarios


1/465

LATEST NEWS​​

bottom of page