top of page

Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն համաձայնել են վերսկսել երկխոսությունը. Ստոլտենբերգ


ree

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ընթացքում բարդ բանավեճ է տեղի ունեցել՝ կապված եվրոպական անվտանգության թեմայի հետ, կողմերի միջև շարունակում են պահպանվել լուրջ տարաձայնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նիստի արդյունքներով Բրյուսելում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:


«Շատ լուրջ և ուղիղ մտքերի փոխանակում տեղի ունեցավ Ուկրաինայում իրադրության և եվրոպական անվտանգության հարցերով: Այս հարցերում տարաձայնություններ կան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ հեշտ չի լինելու դիրքորոշումները համաձայնեցնելը: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ բանակցությունների սեղանին նստելն ու քննարկումներ ծավալելն արդեն իսկ դրական քայլ է: «Թե՛ Ռուսաստանը, թե՛ ՆԱՏՕ-ն համաձայնել են վերսկսել երկխոսությունը»,- ասել է Ստոլտենբերգը:


Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է փոխզիջումների գնալ դաշինքի կազմ այս կամ այն երկրի, այդ թվում և Ուկրաինայի ընդունելու հարցում:

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page