top of page

«Meta»-ն դիտարկում է Եվրոպայում «Facebook»-ն ու «Instagram»-ը փակելու սցենարը



«Meta» ընկերությունը դիտարկում է ԵՄ տարածքում «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերը փակելու սցենարը։ Այս մասին նշված է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացված զեկույցում։

Պատճառը «Meta» ընկերությունում առաջացած խնդիրներն են, որոնք ծագել են ԵՄ-ում նոր օրենքի ընդունումից հետո։ Օրենքով նախատեսվում է տվյալների պահպանում և մշակում միայն եվրոպական սերվերների վրա։ Այժմ «Meta»-ն իր տվյալները մշակում է ԱՄՆ-ում ու Եվրոպայում։


ԵՄ-ի նոր կանոնները «Meta»-ն գնահատում է որպես սպառնալիք՝ «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերի աշխատանքին։ Տվյալների փոխանցման անդրատլանտյան համակարգի չգոյության դեպքում ընկերությունն ընդհանրապես կարող է լքել եվրոպական շուկան։


«Meta»-ի փոխնախագահներից Նիկ Քլեգգն այս առնչությամբ հայտարարել է, որ նոր կանոններն աղետալի հետևանքներ կունենան ոչ միայն համացանցի «լանդշաֆտի», այլև այն բիզնես սեփականատերերի վրա, որոնք ապավինում են սոցցանցերի մեխանիզմներին։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page