Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող, Վարդաղբյուր-Հարթագյուղ և Վարդաղբյուր-Ձորաշեն ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը և Սյունիք գյուղից Ջերմուկ քաղաքի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Նոյեմբերյանի, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից Ծիլքար գյուղ ու դեպի Սպիտակ տանող ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ, Ամասիա-Բերդաշեն ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Comments