«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ, ՈՐԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԸ ՉԻ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով դարձյալ քրեակատարողական հիմնարկների պետեր են փոխվել՝ «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Սեւան» եւ «Արթիկ» ՔԿՀ-ների։ Ազատվել ու առայժմ առանց նշանակման է մնացել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ռուբեն Խալապյանը։ Մինչ այդ նա «Երեւան Կենտրոնի» պետն է եղել։
Քրեակատարողական ծառայությունում սա բացատրում են հասարակ կադրային փոխատեղման անհրաժեշտությամբ՝ «ռակիրովկա», որը չի թողնում, որ կալանավայրերի պետերը կոռուպցիոն կապեր ձեւավորեն, «սերտաճեն» «զոն նայողների» հետ։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ արդարադատության նախարարը չափազանց հաճախ է փոխատեղումներ անում, որոնցից, սակայն, կալանավայրերի անձնակազմի աշխատանքի որակը չի փոխվում։ Ընդամենը 10 օր առաջ լուրեր տարածվեցին, թե «Արմավիր» ՔԿՀ կալանավորներն ու դատապարտյալները մեծ աղմուկ են բարձրացրել` բունտ են անում, ջարդում են դռները։ ՔԿԾ-ից լուրերը հերքեցին, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները հաստատեցին, որ լուրերն անհիմն չեն, որ «Արմավիր» ՔԿՀ-ի «Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ ղեկավար Գեւորգ Գեժոյանի մասով իրավապահները գործընթաց են սկսել։ Գեւորգ Գեժոյանն այն պաշտոնյան է, ումից հատկապես դժգոհ են դատապարտյալները։ Բազմաթիվ վկայությունների համաձայն, նա հաճախ սադիստական վերաբերմունք է ցուցաբերում դատապարտյալների նկատմամբ՝ անտեսելով նրանց առողջական խնդիրները։ «Արմավիր» ՔԿՀ-ն առաջատարն է նաեւ ինքնասպանությունների թվով։ 2023-ին, ըստ ՔԿԾ տվյալների, ՀՀ կալանավայրերում 16 մահ է գրանցվել, որոնցից 2-ը՝ ինքնասպանություն, 2-ն էլ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձինք էին։
Այն, որ արդարադատության նախարարն այնքան էլ գոհ չէ ՔԿԾ-ից, երեւում է նաեւ ՔԿԾ պաշտոնական լրահոսից։ Նա պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ուժեղացնելու թեմայով, բայց այդ ենթամշակույթն ինչպես կար, նույնպես էլ մնացել է։ Նախարարի ձեռնարկած «ռակիրովկաներն» էլ չնայած չափից դուրս հաճախ են, անձնակազմի աշխատանքի որակը չեն փոխում։ Այսպես, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանին նախարար Գրիգոր Մինասյանն իր պաշտոնավարման շրջանում արդեն երրորդ անգամ է տեղից տեղ տանում։ Մոտ 1 տարի առաջ էր նա նշանակվել «Արմավիր» ՔԿՀ պետ: Մինչ այդ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետն էր, որտեղ ընդամենը 6-7 ամիս աշխատեց։ Այժմ Մինասյանի սիրելի կադրը «Դատապարտյալների հիվանդանոցն» է ղեկավարելու՝ մի հաստատություն, որը մշտապես եղել է ամենակոռումպացված ՔԿՀ-
Comments