top of page

ԵԹԵ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉՏԱ, ՄԵՆՔ ՄԵՐ ՔԱՅԼԵՐԸ ԳԻՏԵՆՔ․ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ


Խնդրահարույց դասագիրք է, մասնագետները, ակադեմիկոսները, ուսուցիչները, ծնողները բոլորը դեմ են այդ դասագրքին։ Դրա համար մենք նախաձեռնեցինք «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքը, քննարկումներ իրականացրեցինք, ժամանակ տվեցինք նախարարին՝ ընդառաջի ու խոտանի այն, ինչը պիտանի չէ։ Նախարարությունից որևէ պատասխան, արձագանք չստացանք։ Դրա համար այսօր այստեղ ենք հավաքվել, մի փոքրիկ հավաք ենք անում, նախարարին ենք ուզում հանձնել իր ազատման դիմումի օրինակը, որի տակ պետք է ստորագրի ու հրաժարական տա։ Այս մասին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց հայտարարել են 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը։

«Եթե հրաժարական չտա, մենք մեր քայլերը գիտենք, հետևողական ենք լինելու, հասնելու ենք նրա հրաժարականին։ Պետք է խոտանել այդ դասագիրքը, քանի որ կիսատ գրքով, կիսաճշմարտությամբ չպետք է սերունդներ դաստիարակել։ Կիսաճշմարտությունը կործանում է մեր ապագան: Երբ պատանիներին կեղծ տեղեկատվություն են տալիս, նա սկսում է շթոփվել, չի կարողանում համակարգային մտածել։ Այն, ինչ անում է այս իշխանությունը, համադրումներ է անում, ոչնչացնում այն, ինչը պետք է տրվի երեխաներին ու ժողովրդին»,- ասել է շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։


Comments


1/467

LATEST NEWS​​

bottom of page