top of page

Հոլլի Բերին անկեղծորեն խոսել է դաշտանադադարի ժամանակ սեքսի մասին

Օսկարակիր դերասանուհի Հոլլի Բերին անկեղծորեն խոսել է դաշտանադադարի ժամանակ սեքսի մասին։ Մասնավորապես, նա բախվել է մի իրավիճակի, որը շփոթեցրել եւ լրջորեն փչացրել է նրա սեռական կյանքը, գրում է Self-ը։



57-ամյա Բերին ասել է, որ իր կյանքի «լավագույն ժամանակն» է անցկացրել զուգընկերոջ հետ: «Ես երեք ամուսնալուծության միջով եմ անցել եւ, վերջապես, գտել ճիշտ մարդու»,-պատմել է նա: Հետո հանկարծակի նրա մոտ դաշտանադադար է սկսվել, եւ ննջասենյակում ամեն ինչ փոխվել է։ «Ես փորձում եմ սեքսով զբաղվել, բայց տպավորություն է, թե ներսումս ածելիներ կան»,-նշել է Բերին: «Նա գիշերն ինձ մոտ է գալիս, իսկ ես ասում եմ, որ գնա, թեեւ նա իմ կյանքի սերն է, ու ես հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չէ»:



Բացի սեքսի ժամանակ ցավից, նա նաեւ գիտակցության մթագնում է ունեցել, քնի խանգարումներ եւ կատաղության պահեր: Հետո նա ասել է իր բժշկին. «Չեմ հիշում, թե ինչու մտա սենյակ: Ես անընդհատ շփոթված եմ... Գիշերը չեմ քնում: Ես հոգնած արթնանում եմ եւ մտածում. «Ի՞նչ է կատարվում ինձ հետ»:



Նրա բժիշկը հաստատել է, որ նրա մոտ սկսվել է դաշտանադադարը: Ավելի հայտնի ախտանիշների հետ մեկտեղ, ինչպիսիք են բռնկումներն ու տրամադրության փոփոխությունները, ցավոտ սեքսը եւս մեկ բավականին տարածված երեւույթ է: Դա պայմանավորված է նրանով, որ այս ընթացքում էստրոգենի հորմոնի մակարդակն իջնում ​​է, ինչը կարող է հանգեցնել հեշտոցային հյուսվածքի չորացմանն ու բարակմանը, քորի եւ այրման:



Սակայն, չնայած նախնական հիասթափությանը, Բերին թույլ չի տալիս, որ այս առողջական խնդիրները կործանեն իր կյանքը։ Նրա խոսքով՝ դաշտանադադարը «մահվան դատավճիռ» չէ»․ «Դա դեռ վերջը չէ»,-հավելել է նա,-«Դա, պարզապես, ձեր կյանքի նոր գլխի սկիզբն է»:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page