top of page

Ձնահյուսի և բքի պատճառով փակվել են ճանապարհներ

Ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել է Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածի (78-րդ կիլոմետրից) երթեւեկությունը։ Ձնահյուսքի բարձրությունը մոտ 2 մետր է, երկարությունը՝ 25մ։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։


Վարորդներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթեւեկելուց։


Բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page