top of page

Թուրքիայի բնակչուհին ամուսնուն դատի է տվել այն բանի համար, որ նա այնքան էլ հաճախ ցնցուղ չի ընդունել

Թուրքիայի բնակչուհին ամուսնուն դատի է տվել։ Նա ամուսնուն մեղադրել է այն բանում, որ վերջինն այնքան էլ հաճախ ցնցուղ չի ընդունում, նրանից քրտնքի հոտ է գալիս, եւ ատամներն էլ լվանում է շաբաթը մեկ կամ երկու անգամ։

Կինը նաեւ նշել է, որ ամուսինը նույն հագուստը կրել է հինգ օր անընդհատ։ Վկաները, այդ թվում ընդհանուր ծանոթները եւ անգամ տղամարդու գործընկերները հաստատել են ցուցմունքները։

Դատարանը բավարարել է ամուսնալուծության մասին  կնոջ խնդրանքը, ինչպես նաեւ ամուսնուն պարտավորեցրել է վճարել 500 000 թուրքական լիր (մոտ 16 500 դոլար)՝ որպես փոխհատուցում նախկին կնոջը։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page