top of page

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ Զալուժնիի հնարավոր հրաժարականից

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնիի հնարավոր հրաժարականից, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին գրում է ТАСС–ը:


«Զալուժնիի հրաժարականի հարցը պետք է որոշեն ուկրաինացիները, ՆԱՏՕ-ն այստեղ որևէ բան չի կարող մեկնաբանել», - ասել է նա:


«Բայց ես ողջունում եմ արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հստակ հայտարարությունը, որ այս փոփոխությունները չեն ազդի Ուկրաինայի հարաբերությունների վրա իր գործընկերների հետ, ուստի ՆԱՏՕ-ն կշարունակ աջակցել Ուկրաինային»,- շարունակել է Ստոլտենբերգը:

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page