top of page

Տնակում հրդեհից մահացած պահեստազորային Արթուր Գրիգորյանը Սիսիանից էր․ ուներ տարեց ծնողներ

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռեւս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր։

NEWS.am-ին համայնքապետարանից պատմել են, որ 39-ամյա Արթուր Գրիգորյանը ուներ տարեց ծնողներ, մեկ քույր եւ եղբայր։

39-ամյա Արթուրը ամուսնացած չէր, մասնագիտությամբ շինարար էր, ուներ միջնակարգ կրթություն։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երեկ՝ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռեւս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է պահեստազորային Արթուր Գրիգորյանը։

Նշենք, որ  նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ  հոդվածի  1-ին մասով (սպանություն)։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page