top of page

Միլիարդատերը Forbes-ի ցուցակից հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

Coalco International ընկերության նախկին սեփականատեր, միլիարդատեր Վասիլի Անիսիմովը դեռ 2022թ. սեպտեմբերին հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից եւ այդ ժամանակվանից երկրում հայտնվում է միայն բիզնես-վիզայով։ Այս մասին, հղում կատարելով գործարարի ներկայացրած փաստաթղթերին, գրել է Forbes-ը։

Անիսիմովը ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է դեռ 2022թ. սեպտեմբերին։ Նա ունի Դոմինիկյան Հանրապետության եւ Խորվաթիայի անձնագրեր։ Ինչպես նշել է Forbes-ը,  առաջին երկրի քաղաքացիությունը գործարարն ստացել է դեռ 1990-ականների կեսերին։ 2022թ. դարձել է Խորվաթիայի քաղաքացի։

Անիսիմովը նշել է, որ այլեւս ոչ մի ակտիվ չունի Ռուսաստանում։ Նրա խոսքով՝ Coalco-ն եւ «Մեծ Դոմոդեդովո» ՍՊԸ-ն նա հանձնել է մենեջերներին։ Պարբերականը գրել է, որ ռուսական անձնագրից հրաժարվելուց հետո գործարարը Ռուսաստան գալիս է բիզնես-վիզայով, որը ձեւակերպում է «Մեծ Դոմոդեդովո» ընկերության հրավերով։

Forbes-ը Անիսիմիովի կարողությունը գնահատում է 1,6 մլրդ դոլար։ Նշվել է, որ դրանք հիմնականում Ալիշեր Ուսմանովին Միխայլովյան լեռնահարստացուցիչ կոմբինատի եւ այլ ակտիվների վաճառքի փողերն են։ Անիսիմովը բիզնեսներ ունի Խորվաթիայում, Ղազախստանում, ԱՄԷ-ում եւ Աֆրիկայում։

Վասիլի Անիսիմովը յոթերորդ միլիարդատերն է, որը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից հետո։ Մինչ այդ նման որոշում էին կայացրել գործարարներ Թիմուր Տուրլովը (Freedom հոլդինգի հիմնադիր), Ռուբեն Վարդանյանը («Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր), Յուրի Միլները (DST Global ներդրումային ընկերության հիմնադիր), Նիկոլայ Ստորոնսկին (Revolut-ի հիմնադիր), Օլեգ Տինկովը (Tinkoff Group-ի հիմնադիր) եւ Իգոր Մակարովը (Areti միջազգային խմբի նախագահ)։

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page