top of page

Բաքուն ցանկացած պահի կարող է դիմել մարտական ակտիվ գործողությունների Հայաստանի դեմ. հետախույզ


Բաքուն ցանկացած պահի կարող է դիմել մարտական ակտիվ գործողությունների Հայաստանի դեմ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «VOMA»  ռազմաքաղաքական ընկերության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը։

Դա, նրա գնահատմամբ, կախված է միջազգային ասպարեզի իրավիճակային փոփոխություններից։

«Նման բան հնարավոր է ե՛ւ Ադրբեջանի նախագահի ընտրություններից առաջ, ե՛ւ հետո»,- ավելացրել է նա։

Վարդանովը նշել է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները, այդ թվում երրորդ երկրների մասնակցությամբ, չեն նշանակում, թե նրանք բոլորը կհարձակվեն Հայաստանի վրա։ Դա ընդամենը փորձի փոխանակում է, ոչ ավելին։

«Շատ ավելի կարեւոր են առանձին զորքերի եւ մեկ բանակի ստորաբաժանումների միջեւ կամ այն ստորաբաժանումների միջեւ զորավարժությունները, որոնք մարտական գործողությունների ժամանակ կփոխգործակցեն միմյանց հետ։ Ադրբեջանը 2023թ. մոտ 40 նման զորավարժություն է անցկացրել»,- նշել է նա։

Հետախույզը հերքել է հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում զորավարժություններ չեն անցկացվել։

«Դրանք անցկացվել են ոչ այնքան հաճախ, ինչպես ադրբեջանցիներինը, բայց անցկացվել են։ Օրինակ, 2023թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվել են զորավարժություններ «VOMA»-ի մասնակցությամբ։ ՀՀ ՊՆ-ն կազմակերպել է զորավարժություններ ստորաբաժանումների միջեւ, մեր հրահանգիչների մասնակցությամբ։ Այդ զորավարժությունները բացառապես դրական են գնահատվել մի քանի տասնյակ գնդապետների եւ գեներալների կողմից։ Համոզված եմ, որ դրանից հետո ՊՆ-ում տեղի կունենան փոփոխություններ ստորաբաժանումների պատրաստման գործում։ Մենք արագացրել ենք փոփոխությունները բանակում, այժմ ավելի արագ են բարձրացվում բետոնե գմբեթները»,- ասել է նա։

Վարդանովի կարծիքով՝ ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում պետք էր անցկացնել։

Նա նշել է, որ պետք էր տարբեր երկրներից ավելի մեծ քանակությամբ մասնակիցների ներգրավման խնդիր դնել, իսկ հետո փորձել Հայաստանում թողնել այն տեխնիկան, որն այդ երկրները կբերեին իրենց հետ։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page