Քաղաքացին իր մեքենան նվիրաբերել է ԱԱԾ-ին
Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված էր նաև որպես նվիրատվություն գույք ընդունելու և այն ԱԱԾ-ին ամրակցելու մասին հարցը։ Մասնավորապես քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանն իրեն պատկանող «MERCEDES-BENZ VIANO 3.5» մակնիշի, 70 RR 200 հաշվառման համարանիշի մեքենան, որը թողարկվել է 2011 թվականին, նվիրաբերել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
Որոշման մեջ նշված չէ, թե ինչո՞ւ է որոշել քաղաքացին իրեն պատկանող ավտոմեքենան նվիրաբերել ԱԱԾ-ին։
Comments