ԱԱԾ-ն «կոնտր» գործընթաց է նախաձեռնել Բորիս Ավագյանի դեմ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի՝ ՊԵԿ որոշ պաշտոնյաների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո, որոնք արվեցին պետերբուրգյան բանտից` մեր թերթի միջոցով, թվում էր, թե հայաստանյան իրավապահ կառույցներն արագ գործի կանցնեն եւ նրա նամակը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելով՝ կսկսեն նյութեր նախապատրաստել:
Մասնավորապես` մաքսային կառույցի ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի մասով: Սակայն դրա փոխարեն Փաշինյանի անձնական անվտանգության պաշտպանությունը ստանձնած ԱԱԾ-ն «կոնտր» գործընթաց է նախաձեռնել։ Այդ բացահայտումներից հետո ԱԱԾ աշխատակիցները զանգահարում են բոլոր նրանց, որոնց հետ Ավագյանը կոնտակտ է ունեցել, հեռախոսազրույց ունեցել, եւ հարցուփորձ են անում, թե ինչ է խոսել, ինչի առիթով է շփվել տվյալ անձը Ավագյանի հետ: Մեզ ասացին, որ օրերս կապվել են լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի հետ եւ, իմանալով, որ լրագրողի հետ են խոսում, ով գործի բերումով է շփվել Ավագյանի հետ, դադարեցրել են զրույցը՝ խուսափելով նոր աղմուկից։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Comments