top of page

Ուկրաինա են հասել Էստոնիայի տրամադրած Javelin հակատանկային հրթիռները

Javelin հակատանկային հրթիռները, որոնց հանձնման մասին որոշումն Էստոնիան ընդունել էր դեկտեմբերին, հասել են Կիեւ, տեղեկացրել է ERR-ը՝ հղում կատարելով Էստոնիայի ՊՆ-ին։

Էստոնիայի պաշտպանության նախարար Խանո Պեւկուրը շաբաթ տեղեկացրել է, որ օգնության հերթական փաթեթը այժմ օգտագործում է Ուկրաինայի ԶՈւ-ն։

«Վերջին իրադարձությունները Եվրոպայում ցույց են տալիս, որ այդքան անհրաժեշտ հրթիռների եւ այլ ռազմական օգնության մատակարարումները կշարունակվեն մեծ ծավալներով, եւ դրանով մենք մեր դաշնակիցների հետ հստակ ազդանշան ենք տալիս Կրեմլին, որ կշարունակենք աջակցել Ուկրաինային մինչեւ հաղթական ավարտ»,- ասել է Պեւկուրը։

Էստոնիայի հերթական օգնության փաթեթում՝ 80 մլն եվրո ծավալով, հակատանկային Javelin հրթիռներից բացի, կան նաեւ գնդացիրներ, հրազենի զինամթերքներ, տարբեր տեխնիկա, ինչպես նաեւ սուզակներին անհրաժեշտ սարքավորումներ։

Օգնության փաթեթի ստույգ ծավալը,  տեղ հասնելու օրը եւ այլ մանրամասներ չեն հրապարակվել անվտանգության նկատառումներով, նշվել է հաղորդագրությունում

Comentarios


1/474

LATEST NEWS​​

bottom of page