Գյուղում լարված վիճակ է․ Ներքին Հանդի ղեկավար
Գյուղում լարված վիճակ է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:
Նա նշել է, որ կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել՝ վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ կրակոցների ձայները Ներքին Հանդում լսելի են եղել գիշերը 3-ից մինչև 6-ն անց կես։
«Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, բայց ոչ ինտենսիվությամբ, մեկ ուժեղ ձայներ էին լսվում, հետո՝ դադարում: Վիրավորների ու զոհերի մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ՝ ովքեր են»,- ասել է նա Armlur.am–ի հետ զրույցում:
Վարչական շրջանի ղեկավարը հայտնել է նաև, որ արդեն մոտ 40 րոպե հանգիստ է, կրակոցներ չեն լսվում:
Comments