top of page

Պատրաստ եմ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, եթե նա համաձայնվի այցելել Ուկրաինա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ պատրաստ է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, եթե նա համաձայնվի Ուկրաինա այցելելու առաջարկին:


«Ես հրապարակայնորեն հրավիրել եմ նրան, բայց ամեն ինչ կախված է նրա ցանկությունից», - ասել Է Ուկրաինայի նախագահը:


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ վերընտրվելու դեպքում կարող էր 24 ժամվա ընթացքում ավարտել Ուկրաինայիհակամարտությունը: Նա չի բացառել, որ Կիևը ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Զելենսկին 2023 թվականի նոյեմբերի սկզբին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել է այցելել Ուկրաինա և հայտարարել, որ հանդիպման ընթացքում նա կարող է բացատրել, թե ինչու հակամարտությունը չի կարելի կարգավորել մեկ օրում ։ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկել նաև կարգավորման Թրամփի ծրագիրը:

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page