Դա փաստ է. Թաքեր Կառլսոնը Ջո Բայդենին խելքը թռցրած է անվանել
Ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ոչ կոմպետենտ առաջնորդ է անվանել: Այս մասին հայտնում է РИА Новости–ն:
«Եթե սա բոքս լիներ, բժիշկները կչեղարկեին մարտը։ Ես տխրում եմ, երբ տեսնում եմ, որ նախագահը խելքը թռցրած է։ Եվ որ իմ երկրում այդ մասին խոսելը շատ կոպիտ են համարում։ Եվ սկսում ես մտածել՝ ինչպես հասանք դրան, որ ոչ կոմպետենտ նախագահ ունենք։ Դա փաստ է, որն ապացուցողական հիմք ունի»,-ասել է Կառլոնը՝ ի պատասխան Դուբայի Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կառավարման կարողությունները համեմատելու խնդրանքին։
Իր խոսքով՝ Պուտինը տպավորել է իրեն, նա նաև տպավորված է Ռուսաստանի առանձնահատկություններով։ Նրա խոսքով` Ռուսաստանը շատ բազմազան է լեզվական, մշակութային, կրոնական առումով։
«Դժվար է 24 տարի շարունակ այդպիսի երկիր ղեկավարել, դա ձեզ դուր գա, թե ոչ։ Անընդունակ մարդը չէր կարողանա դա անել, իսկ նա շատ ընդունակ է, և դուք դա գիտեք»,– ասել է նա:
Comments