top of page

Խարկովը հրթիռակոծվել է. տուժածների թվում թուրք լրագրողներ կան


Խարկովի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով տուժածների թիվը, ըստ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի վերջին տվյալների, կազմում է 11 մարդ, վիրավորներից մեկի վիճակը ծանր է:

Սինեգուբովի խոսքով՝ հարվածը հասցվել է հյուրանոցային համալիրին, որտեղ գտնվել է 30 մարդ: Նախնական տվյալներով՝ հարվածը հասցվել է Ս-300-ով:

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը թելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարվածը հասցվել է երկու հրթիռով: Վիրավորների թվում, նրա խոսքով, թուրք լրագրողներ կան: Քաղաքապետը պնդում է, որ հյուրանոցում եղել են բացառապես քաղաքացիական անձինք:

Խարկովը հրթիռակոծվել է. տուժածների թվում թուրք լրագրողներ կան







LATEST NEWS​​

bottom of page