Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը հիստերիկայի մեջ են. Զախարովա
Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը հիստերիկայի մեջ են՝ կապված նախագահ Վլադիմիր Պուտինի՝ լրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի հետ: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա ֆենոմենալ է: Նրանց արձագանքն այնքան է բացահայտում նրանց կեղծ մոտեցումները, որ, անկեղծ ասած, նույնիսկ անհնար է հավատալ: Ահա տեսեք, նրանք հիստերիկայի մեջ են: Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը, բոլոր հիմնական լրատվամիջոցները միայն մի բան են բղավում՝ մի' նայեք, և թող ամերիկացի լրագրողը հարցազրույցներ չանի»,- նշել է նա։
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ներկայումս Վլադիմիր Պուտինի հարցազրույցը լրագրող Թակեր Կարլսոնի հետ X սոցիալական ցանցում դիտել է մոտ 166 միլիոն մարդ։ YouTube-ում տեսանյութերի դիտումների թիվը կազմում է մոտ 10 միլիոն։
Comments