top of page

«Ջերմուկ Գրուպ»-ի պատասխանը` «Ռոսպոտրեբնադզոր»-ին

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Վլադիկավկազի բնակիչը «Ջերմուկ» հանքային ջուր է խմել, ինչից հետո կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի համապատասխան խմբաքանակի հետազոտությունները փաստում են, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջուրը համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

««Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում»,- շեշտում է ընկերությունը:

Comentarios


1/465

LATEST NEWS​​

bottom of page