top of page

Էրդողանը Շվեդիայի վարչապետի հետ զրույցում ահաբեկչության դեմ պայքարին աջակցության հույս է հայտնել

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հեռախոսազրույց է ունեցել, տեղեկացրել են թուրքական ԶԼՄ-ները։

Նրա աշխատակազմի կապերի վարչությունը տեղեկացրել է, որ խոսակցության ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, ահաբեկչության դեմ պայքարը, թուրք-շվեդական հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։

Էրդողանը հույս է հայտնել, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո կկատարի իր պարտավորությունները եռակողմ հուշագրի շրջանակում։

Նա նշել է, որ Թուրքիան եւ Շվեդիան պետք է սկսեն աշխատանքը համագործակցության մեխանիզմի շրջանակում՝ անվտանգության ոլորտում, եւ կարեւոր է, որ Շվեդիան անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի Թուրքիային ահաբեկչության դեմ պայրքարում։

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page