Օնկովիրաբույժ Խաչատուր Բադալյանը կատարել է հերթական բարդ վիրահատությունը, որը տևել է մոտ 7 ժամ

Իզմիրլյան» ԲԿ-ի օնկովիրաբույժ Խաչատուր Բադալյանը կատարել է հերթական բարդ վիրահատությունը։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն դիմելուց մեկ տարի առաջ մեկ այլ բուժհաստատությունում բուժառուի մոտ ախտորոշվել էր սիգմայաձև աղիքի ուռուցք՝ լյարդի աջ բլթի մետաստազներով:
Վիրահատական մեթոդը համարվել էր անհնարին, անցկացվել էր քիմիաթերապիայի երեք կուրս:
Հաշվի առնելով քիմիաթերապիայի դեղերի նկատմամբ անհանդուրժողականությունը՝ բուժումը դադարեցվել էր։
«Իզմիրլյան» ԲԿ-ում լրացուցիչ հետազոտությունից հետո ախտորոշումը հաստատվեց` հաստ աղիքի ուռուցք, մետաստազներ լյարդի աջ բլթում։
Նկատի ունենալով բուժառուի մոտ ուռուցքի տարածվածությունը, օնկոլոգիայում կիրառվող ժամանակակից տենդենցները, վիրաբուժական կոմբինացված մեթոդոլոգիան ու մոտեցումները, որոշում կայացվեց, այնուամենայնիվ, կատարել վիրահատություն:
Կատարվեց սիգմայաձև աղու ռեզեկցիա, աջակողմյան լայնածավալ հեմիհեպատէկտոմիա: Վիրահատությունը տևեց մոտ 7 ժամ։
Հետվիրահատական շրջանն անցավ առանց էական բարդությունների։
Վիրահատության 9-րդ օրը բուժառուն դուրս գրվեց հիվանդանոցից:
Հետագայում նախատեսվում է գնահատել հետվիրահատական նպատակային թերապիայի հնարավոր իրականացումը։
Comments