Ուկրաինան տեղեկացրել է Խարկովին հասցված զանգվածային հարվածի մասին. զոհվել է 7 մարդ, այդ թվում երեք երեխա
Ռուսական զորքերը փետրվարի 10-ի գիշերը գրոհել են Խարկովը, տեղեկացրել է УНИАН-ը։
Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ քաղաքին հասցված հարվածների հետեւանքով առաջացած հրդեհի հետեւանքով զոհվել է 7 մարդ, նրանցից երեքը՝ երեխա։
Կատարվում են հրդեհների մարման աշխատանքներ։ Տեղեկացվել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Ավելի վաղ УНИАН-ը տեղեկացրել էր կամիկաձե-դրոններով Խարկովի դեմ կատարված ռուսական գրոհի մասին։
Հարվածը հասցվել է ավտոլցակայանին, ինչի հետեւանքով վառելիքը թափվել է, այրվել է 14 բնակելի տուն։
Comentarios