Արարատի համայնքապետարանը պատասխանել է մեղադրանքներին
Արարատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Ի պատասխան մամուլում շրջանառվողտեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները՝ պարզաբանում ենք.
Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից՝ արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով, գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման։ Ելնելով վերոգրյալից , որ տարածքը անընդհատ գտնվում էր նաև մեքենաների արտանետումների տարածքում՝ համայնքապետարանի կողմից նախատեսվում է նոր տարածք առանձնացնել, որտեղ զերծ կմնանք այդչափ փոշուց և նկարների վնասվելուց։
Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկություններ տարածելուց»։
Comments