top of page

Մեր հաջողությունները հնարավոր են դառնում ունկնդիրների սիրո շնորհիվ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 2023 թվականը


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է 2023 թվականի գործունեությունը։

2023 թվականին ունեցել են 88 համերգ, որոնցից

60-ը՝ Երևանում,4-ը՝ մարզերում,24-ը՝ արտերկրի հեղինակավոր համերգասրահներում։

Հյուրախաղերով հանդես են եկել Միացյալ Թագավորությունում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Լիբանանում։

«Ձայնագրեցինք հայ կոմպոզիտորների ավելի քան 110 ստեղծագործություն Հայաստանում և արտերկրում։

Անցկացրինք նվագախմբի 4 ամենամյա փառատոնները՝

Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը՝ միտված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների թվայնացմանը, ձայնագրությանն ու պահպանմանըՊենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնը՝ նվիրված հայկական արմատներով անվանի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 90-ամյակինԽաչատրյանի անվան միջազգային 11-րդ փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին«Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը՝ ուղղված Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանըԵլույթներ ունեցանք աշխարհահռչակ արտիստների հետ.

Դենիս ՄացուևՄարիա ԳուլեգինաՍերգեյ ԽաչատրյանՄարիա ԴուենյասԱլեքսանդր ՌոմանովսկիԿամիլ ԹոմաՆարեկ ՀախնազարյանԵկվոն Սունվուայլ անվանի մենակատարներ։

Հանդիսատեսին ներկայացրինք հոբելյանական երեկոներ, որոնք նվիրված էին

Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակինԱրամ Խաչատրյանի 120-ամյակինՔշիշտոֆ Պենդերեցկու 90-ամյակինՀովհաննես Չեքիջյանի 95-ամյակինՀայկո Հակոբյանի 50-ամյակին

«Դաս A» և «Իմ սիմֆոնիկ» կրթամշակութային նախագծերի շրջանակում մեր համերգներին մասնակցեցին մոտ 13,000 աշակերտ և 4,000 ուսանող։

Արտերկրից ժամանած անվանի մենակատարների կողմից պատանի երաժիշտների համար կազմակերպեցինք 20-ից ավելի վարպետության դաս։

Հետամուտ լինելով լսարանի երիտասարդացման մեր առաքելությանը՝ 2023 թվականի ընթացքում նույնպես իրականացրինք մեր ավանդական համերգային նախագծերը.

Սիմֆոնիկ ՌոքՍիմֆոնիկ ՄանսուրյանՍիմֆոնիկ ՌեինկարնացիաՍիմֆոնիկ մուլտֆիլմերՍիմֆոնիկ ՀոլիվուդՍիմֆոնիկ Երևան։

Մասնակցեցինք Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին՝ որպես պաշտոնական նվագախումբ։

Սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակեցինք մեր երկարաժամկետ համագործակցությունը լսողական խանգարում ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ի հետ և 2023 թվականին նվագախմբի համերգների տոմսերի վաճառքի հասույթի 10%-ը ուղղեցինք լսողական խնդիրներ ունեցող երեխաների առողջական խնդիրների լուծմանը։

Իրականացրեցինք «Հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖԻ»բարեգործական նախաձեռնությունը՝ բռնի տեղահանված արցախցի երեխաների առաջնային կարիքներին արձագանքման նպատակով։

Բարեգործական համերգ ունեցանք նաև «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի հետ՝ քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին օգնելու նպատակով։

Մեր մասին խոսեցին և մեզ ցուցադրեցին միջազգային հեղինակավոր մեդիահարթակներում։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարների հետ գործընկերությունը 2023 թվականին ևս մեկ անգամ ամրապնդվեց  «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ամենախոշոր միջոցառմանը ունեցած մեր մասնակցությամբ։

Մեր հաջողությունները հնարավոր են դառնում ունկնդիրների սիրո և աջակիցների սատարման շնորհիվ։

Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար», - ասվում է հաղորդագրությունում:


Commenti


1/465

LATEST NEWS​​

bottom of page