top of page

ԾՆՆԴՅԱՆ ՈՐ ԱՄՅԱԿՆ Է ՆՇՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ծննդյան օրն է, նա դարձավ 79 տարեկան: 

Ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին, Հալեպում: 1946-ին ներգաղթել է Հայաստան:

1968-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիական ֆակուլտետի արևելագիտության բաժինը: 1971-ին ավարտել է Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1972-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987-ին՝ դոկտորական թեզ: 

Տեր–Պետրոսյանը 1972-78 թթ. աշխատել է Հայաստանի Ա.Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես կրտսեր գիտաշխատող:

1978-85 թթ. վարել է Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղարի պաշտոնը:

1985-ից աշխատում է նույն հաստատությունում, որպես ավագ գիտաշխատող:

Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից:

1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն: Նույն թվականի մայիսից ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում: 

1988 թ. դեկտեմբերի 10-ից 1989 թ. մայիսի 31-ը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին բանտարկված է եղել:

1989 թ. նոյեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման վարչության անդամ, այնուհետև՝ նախագահ:

1989-ի օգոստոսի 27-ին ընտրվել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, 1990-ի մայիսի 20-ին կրկին ընտրվել է հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։

1990թ․ օգոստոսի 4-ին Տեր–Պետրոսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ:

1991 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ: Այս պաշտոնում վերընտրվել է 1996 թվականի սեպտեմբերի 22-ին:

Առաջին նախագահը 1998թ. փետրվարին հրաժարական է տվել:


Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page