top of page

«Ցավակցում եմ մեզ, ծանր է լինելու առանց Քերոբյանի ծառայությունների. նա էլ կապ ունի կոռուպցիայի հետ»․ Էդգար Ղազարյան

Ցավակցում եմ բոլորիս, որ զրկվել են Վահան Քերոբյանի ծառայությունները ստանալու հնարավորությունից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնության կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի հրաժարականին:

«Չոր նավահագնիստը նկատի ունեմ, տնտեսական զարգացումը նկատի ունեմ, հազար բան կա, ծանր է լինելու, վակուում է առաջանալու»,- հեգնանքով ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նա կապ ունի էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի հետ, Ղազարյանը պատասխանեց. «Բա ինչի՞ հետ կապ ունի: Ամբողջ խնդիրը գիտե՞ք որն է. պարզվում է փոխնախարարը ձերբակալվում է, նախարարը կապ ունի, բա վարչապետը դերա հետ կապ չունի՞: Ո՞նց կարա տենց բան լինի: Ճիշտ է, ինքը տեղյակ չի, ինքը զուգարաններով է զբաղվում: Օրինակ, դուք գիտե՞ք, թե մարզչի սենյակում քանի կախիչ պետք է լինի, ինքը գիտի:

Երեւի Քերոբյանին էլ կնշանակեն նախագահի խորհրդական: Սրանք ում կոռուպցիոն սկանդալով գործից հանում են, տանում են ՀՀ նախագահի խորհրդական»:

1/465

LATEST NEWS​​

bottom of page