top of page

Քրիստեն Ստյուարտ. «Մթնշաղը» շատ «գեյական» ֆիլմ է


Քրիստեն Ստյուարտը միանգամայն նոր պատկերացում ունի «Մթնշաղ» ֆիլմի մասին: Variety-ին տված հարցազրույցում «Օսկարի» առաջադրված դերասանուհին անդրադառնում է այն մասին, թե ինչպես է զարգացել իր տեսակետը «Մթնշաղ» ֆրանշիզայի նկատմամբ 2012 թվականին՝ հանրությանը որպես բիսեքսուալ բացահայտվելուց հետո:



Variety-ից Ադամ Բի Վերին գրում է, որ Ստյուարտը «սկսել է հասկանալ, որ իր արած ամենահետերոսեքսուալ բանը՝ «Մթնշաղը», ունի իր «քվիր» (տարօրինակ) փայլը»։ (Queer-ը կոլեկտիվ տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու այն մարդուն, ում սեռականությունը կամ գենդերային ինքնությունը տարբերվում է մեծամասնությունից: Ստյուարտն իրեն queer է համարում - խմբ.):



«Դա այնքան «գեյական» ֆիլմ է,- ասում է դերասանուհին «Մթնշաղ» ֆիլմի մասին,- ես նկատի ունեմ Թեյլորին [Լոթներ], Ռոբին (Փաթինսոն) եւ ինձ, դա այնքան թաքնված է ու աննորմալ»:



Ստյուարտը ենթադրում է, որ ստեղծագործության գրքի հեղինակ Ստեֆանի Մեյերի կենսագրությունը, նույնպես, կարող էր ազդել «Մթնշաղի» ենթատեքստի վրա։ «Նկատի ունեմ, որ այս գիրքը գրվել է մորմոն կնոջ կողմից: Ամեն ինչ կապված է ճնշումների հետ՝ երբ ցանկանում ես մի բան, որը կարող է կործանել քեզ: Դա շատ գոթական, գեյական ուղղություն է, որն ինձ դուր է գալիս»:



Նույն հարցազրույցում Ստյուարտը նաեւ անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է իր ազդեցությունը Հոլիվուդում իրեն ԼԳԲՏՔ+ համայնքի համար օրինակելի դարձրել: «Յուրաքանչյուր կին, ում ես երբեւէ հանդիպել եմ իմ կյանքում, ով երբեւէ համբուրել է աղջկա, ասել է. «Այո, ես նույնպես այդպիսին եմ»... Ես անընդհատ կատակում եմ ընկերուհուս հետ: Ես ասում եմ. «Նա նույնպես գեյ է: Բոլորը գեյ են»:

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page