top of page

Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցի քանդակները

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձան Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները, հայտնում է «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՀԿ-ն:



Ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութում վանդալիզմի հետքեր են նկատվել: Կազմակերպությունն ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր են արձանագրում՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության առնչությամբ:


«Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը»,– գրում է ՀԿ–ն:

Comentários


1/465

LATEST NEWS​​

bottom of page