top of page

Ավտոսեփականատերը ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար անպայման պետք է հաշվեհամար ունենա

Ապրիլի 1–ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար ավտոսեփականատերերը պետք է պարտադիր հաշվեհամար ունենան ՀՀ–ում գործող որևէ բանկում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ապահովագրողների բյուրոն։


«ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։ 2024 թ. ապրիլի 1–ից սկսած՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտում անհրաժեշտ է լինելու պարտադիր լրացնել ապահովադրին պատկանող և ՀՀ–ում գործող բանկում բացված բանկային հաշվեհամարը»,– նշված է հաղորդագրության մեջ։


Բյուրոյից հորդորում են ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց առաջ հաշիվ բացել ՀՀ–ում գործող որևէ բանկում։

Kommentare


1/474

LATEST NEWS​​

bottom of page