top of page

Վարորդը խմած վիճակում, առանց վարորդականի երթեկել է, մեքենայում էլ՝ «Ճվճվ Արոյի» որդին է եղել

Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայության գծով ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը ծառայության ընթացքում նկատել է, որ Պարոնյան փողոցում «BMW» մակնիշի 11 VW 111 համարանիշի ավտոմեքենայի առջևի և կողային ապակիները թաղանթապատված են (մգացված)։ Հայտնում է shamshyan.com-ը:

Տեղում, պարեկների հետ կանգնեցնում է նշված ավտոմեքենան և պարզվում է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի ու տեղում  ենթարկվում է սթափության փորձաքննության․ պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։

Պարեկների կողմից վարորդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ ավտոմեքենան էլ՝ հատուկ պահպանվող տարածք։

Shamshyan-ի տեղեկություններով վարորդը Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Երեմյանն է, ում նկատմամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը մենակ չի եղել ավտոմեքենայում, նրա հետ է եղել «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի որդիներից «Սերժուլիկը»։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page