top of page

Թուրքիան նախ պետք է տեսնի իրականությունը․ թուրք պատգամավոր

Թուրքիան պետք է տեսնի իրողությունը, որ ԱՄՆ-ն թշնամի երկիր է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական  «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:


«Փորձ է արվում հանրության գիտակցության մեջ ներդնել այսպիսի ըմբռնում. «ԱՄՆ-ն վերևում արբիտրն է, որը փորձում է միջնորդ հանդես գալ Հունաստանի և Թուրքիայի միջև»: Եվ միշտ էլ իբր կա հավասարության պահանջ ԱՄՆ-ի կողմից։ Թուրքիան նախ պետք է տեսնի իրականությունը։ Վերջերս մեր ինը զինվորներ զոհվեցին Մեթինում (Իրաքի հյուսիս)։ ԱՄՆ-ն ուղղակիորեն խոցել է մեր ինքնաթիռները (անօդաչու թռչող սարք)։ Եվ Մեթինայի արշավանքին մասնակցում էին ամերիկացի զինվորները՝ իրենց հրամանատարների և հատուկ նշանակության ուժերի սպաների հետ միասին: Ամերիկան մեր դեմ է: ԱՄՆ-ը Թուրքիայի թշնամին է Ամերիկան ստեղծել է իր բազաները Հունաստանի ողջ ափին», - ասել է քաղաքական գործիչը։


«Հայրենիք» կուսակցությունը ձախ ուղղվածության կուսակցություն է, որը կանգնած է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիրքերում, ունի հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն: Կուսակցությունն իրեն համարում է 1919 թվականին ստեղծված բանվորների և գյուղացիների Սոցիալիստական կուսակցության իրավահաջորդը։ Այն ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում, սակայն ազդեցիկ ուժ է հատկապես մարզերում։ Ներկայումս կուսակցությունում ընդգրկված է ավելի քան 50 հազար մարդ։

Comentários