ԵՄ-ն պահանջել է Նավալնու մահվան միջազգային հետաքննություն անցկացնել
Եվրամիությունը Ռուսաստանից պահանջել է անկախ եւ թափանցիկ միջազգային հետաքննություն Ալեքսեյ Նավալնու հանկարծակի մահվան հետ կապված։ ԵՄ-ն կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկեցնելու համար։ Կկիրառվեն նոր պատժամիոջցներ Մոսկվայի դեմ։ Այսպսի հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա ԵՄ անունից հայտնել է, որ զայրացած են Ալեքսեյ Նավալնու մահվան հետ կապված՝ վերջնական պատասխանատվությունը դնելով նախագահ Պուտինի եւ ռուսական իշխանությունների վրա։
Բորելը «խորին ցավակցություններ է հայտնել Յուլյա Նավալնուն, երեխաներին, ընկերներին եւ զինակիցներին, որոնք աշխատել են նրա հետ՝ ի բարօրություն իրենց երկրի»։
Ալեքսեյ Նավալնու անսպասելի մահը Բրյուսելում անվանել են «անսպասելի եւ ցնցող»։ ԵՄ-ն կրկնել է Ռուսաստանին ուղղված կոչը՝ անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել մյուս բոլոր քաղբանտարկյալներին, ներառյալ Յուրի Դմիտրիեւին, Վլադիմիր Կարա-Մուրզային, Իլյա Յաշինին, Ալեքսեյ Գորինովին, Լիլյա Չանիշեւային, Քսենյա Ֆադեեւային, Ալեքսանդրա Սկոչիլենկոյին եւ Իվան Սաֆրոնովին։
Comments