«Հրաշք» խանութում կնոջ դի է հայտնաբերվել
Երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ազատության պողոտայում գործող «Հրաշք» խանութ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 78-ամյա Ֆ․ Հ․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Comments