Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել եվրագավաթներում
Հենրիխ Մխիթարյանը դարձել է եվրագավաթներում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը ԱՊՀ երկրներից:
35-ամյա Մխիթարյանը մասնակցել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին (1-0) և այսպիսով 144-րդ հանդիպումն անցկացրել եվրագավաթներում։ Հայ կիսապաշտպանը շրջանցեց Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկուն (143) և բարձրացավ առաջին տեղ։
Լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը (143):
Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ և իտալական «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն 4-րդն է (142):
Լավագույն հնգյակը եզրափակում է Ուկրաինայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի» ու ռուսական «Զենիթի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը (137):
Մխիթարյանը եվրագավաթներում անցկացրած 144 խաղում դարձել է 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ:
Հենրիխ Մխիթարյան (Հայաստան) – 144,
Սերգեյ Իգնաշևիչ (Ռուսաստան) - 143,
Ալեքսանդր Շովկովսկի (Ուկրաինա) - 143,
Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա) - 142,
Անատոլի Տիմոշչուկ (Ուկրաինա) – 137,
Իգոր Ակինֆեև (Ռուսաստան) – 133,
Անդրեյ Պյատով (Ուկրաինա) – 132,
Մաքսիմ Մեդվեդև (Ադրբեջան) – 126,
Գարա Գարաև (Ադրբեջան) – 120,
Ալեքսանդր Գլեբ (Բելառուս) - 113։
Comments