top of page

Մեդվեդեւ. Ուկրաինան ընտրություն ունի՝ կյանք ՌԴ-ի հետ ընդհանուր պետությունում կամ հավերժական պատերազմ

Ուկրաինան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի հետ ընդհանուր պետությունում նորմալ կյանքի կամ անվերջ պատերազմի միջեւ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ։

«Ես այդ մասին քանիցս ասել եմ, որ Ուկրաինայի ներկայիս պետությունը վտանգավոր է հենց ուկրաինացիների համար։ Եվ նրանց համար այդ ընտրությունը կլինի հետեւյալը. կամ կյանք նորմալ, Ռուսաստանի հետ ընդհանուր պետությունում, կամ, համենայն դեպս, ընդհանուր պետությանը մոտ ինչ-որ մի բան, կամ անվերջ պատերազմ։ Նրանք իրենք իրենց համար պետք է անեն այդ ընտրությունը»,- ասել է նա։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page