Հետքովիդյան 3 տարիներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական աճ. Բաբկեն Թունյան
Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2023 թ․ Հայաստանում արձանագրվել է 8.7% տնտեսական աճ: Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում:
2021 թ. տնտեսական աճը 5.8% էր, 2022 թ.՝ 12.6%:
«Այսպիսով՝ հետքովիդյան 3 տարիներին (2021-2023 թթ.) Հայաստանի տնտեսության իրական կուտակային աճը կազմել է 245 տոկոս, իսկ տարեկան միջին աճը՝ ավելի քան 8 տոկոս»,- նշված է գրառման մեջ:
Comments