top of page

ՌԴ-ում ինքնաթիռը սառցակալել է․ այն հարկադիր վայրէջք է կատարել

  • Feb 18, 2024
  • 1 min read

Թեթև մարդատար և տրանսպորտային L-410 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կոմսոմոլսկ-Ամուրի օդանավակայանում (Խուրբա) սառցակալման պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայություններում իր աղբյուրին։


Օդանավը Նիկոլաևսկ-ամուրից ուղևորվում էր Խաբարովսկ։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի միայն երկու անդամ։ Նրանք չեն տուժել։


Փետրվարի 17-ին էլ Մոսկվայից Ստամբուլ թռչող ռուսական ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Շերեմետևո՝ ինքնաթիռում բռնկված հրդեհի պատճառով:

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
1/508

LATEST NEWS​​

bottom of page